Շուշիում ամեն ինչն եմ կարոտել՝ օդից բռնած: Մեկ-մեկ պատահում է՝ օդի ջերմությունը դեռ զգում ես, դա քո զգացումներն են, որոնք չեն կորել, եկեղեցին ես կարոտում, քարը, հայաթը, քո էն տուռնիկը, որ ամեն առավոտ գնում կախվում էիր։
Շուշի-Լիսագոր ճանապարհին հիմնականում աշխարհազորից կազմված հայկական 9 հոգանոց ջոկատը, 6 ժամ մարտ վարելուց հետո 2 զոհ և վիրավորներ տալով, նահանջել է Շուշի։
Հադրութի գնդի 5-րդ (ուսումնական) գումարտակի նռնականետային դասակը գումարտակի մյուս ստորաբաժանումների հետ մասնակցել են Շուշիի պաշտպանությանը։
Դավիթ Սարգսյանը պատերազմի օրերին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում ժամկետային զինծառայող էր: Երկրորդ դասակի «Ուրալի» վարորդն էր։ Սեպտեմբերի 27-ին` պատերազմի առաջին օրը, Թալիշում թշնամին խոցում է «Ուրալը», նա միանում է հետեւակին:
Դասակները նոյեմբերի 8-ի գիշերը կարողացան դուրս գալ շրջափակումից: Անտառներում մարտ վարելով նահանջել են, նոյմեբրեի 9-ին առավոտյան ժամը 4-ին հասել Ստեփանակերտ:
Նոյեմբերի 4-ի առավոտյան արդեն հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի-Լիսագոր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։
2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտն այլ էր վիրաբույժ Հայկ Բալայանի համար։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նրան անգամ մտածելու ժամանակ չէր թողել։
Ադրբեջանական ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում գրավել են Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը։
Տանկերը տեսնելով՝ ուրախացա․ այս հրե հզորությունը մերն է։ Այդ բարձունքը գումարտակի վերահսկիչ դիտակետն էր. Հետո իմացանք, որ այդ երկու տանկը վաղուց խփված էին, և հակառակորդը մեզնից առաջ արդեն այդ վերահսկիչ դիտակետում էր։